«Մոտ օրերս կսկսվեն բյուջեի քննարկումները, եւ մենք այն շատ խորությամբ կքննարկենք, կնայենք»:
Զարմանալի է, որ օրենսդիրներից ոմանք տեղյակ չեն, որ բյուջեի նախագիծը վաղուց է պատրաստ: Ու եթե այն քննարկելու ցանկությունն իսկապես մեծ է Սիմոնյանի մոտ, ապա նա հաստատ շատ ասելիք կունենար, եթե նախագծի հետ ծանոթացած լիներ: Իսկ եթե նա առայժմ կոնկրետ գնահատականներ չի տալիս, նշանակում է, որ պարզապես չի կարդացել երկրի մայր ֆինանսական փաստաթուղթը: Ամեն դեպքում լավ է, որ խորհրդարանում Արտաշես Գեղամյանի միակ ներկայացուցիչը, այնուամենայնիվ, ինչ-որ բան քննարկելու ցանկություն ունի: Բայց չէր խանգարի քննարկելուց առաջ ծանոթանալ տեքստին: