
Փետրվարի 22-ին, ժամը 19:33-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենա է արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ձնաբքի պատճառով Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին կա կուտակված մոտ 500 ավտոմեքենա, որից 60-ին (այդ թվում 5 բեռնատար և ընդհանուր մոտ 180 ուղևոր) փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն։ Ճանապարհը դարձել է երթևեկելի․ մյուս ավտոմեքենաները շարունակել են ընթացքը։