
Ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ: