«Առավել գործուն քայլերի, քան պարզապես խոսքերի կարիք կա». ընդունելություն՝ խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ես և իմ գործընկեր Ասպրամ Կրպեյան / Aspram Krpeyanը հանդիպում ունեցանք ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Դ․ Ժաֆեի, շվեյցարական “Terre des hommes” ՀԿ-ի Արդարադատության հասանելիության ծրագրի ղեկավար Յան Կուլիուի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

-Քննարկեցինք Հայաստանում և Արցախում երեխաների խախտված իրավունքներին առնչվող կարևորագույն հարցեր։

-Հյուրերի ուշադրությունը հրավիրեցի վերջերս ոստիկանության Էրեբունու բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկելու դեպքի վրա, որի առնչությամբ զեկույց էի ուղարկել վերջիններիս։

-Առանձնահատուկ շեշտեցի Արցախում, ինչպես նաև Հայաստանի սահմանապահ գյուղերում ապրող անչափահասների՝ Ադրբեջանի կողմից ոտնահարվող իրավունքները վերականգնելու անհրաժեշտությունը՝ մեկ անգամ ևս հիշատակելով Ադրբեջանի կողմից արցախահայ երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու դեպքը։

-Հյուրերը մտահոգված էին մարդու իրավունքների խախտման նման դեպքերով, և նրանք էլ ընդգծեցին, որ պատրաստ են ընդլայնել համագործակությունը մարդու, մասնավորապես՝ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում։ «Առավել գործուն քայլերի, քան պարզապես խոսքերի կարիք կա», նշեց ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահը։

-Հանդիպման վերջում արձանագրեցի, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մշտական գործընթաց է, որը պահանջում է ամենօրյա ժրաջան աշխատանք։ Այս առումով կարևորում եմ քաղաքակիրթ երկրի փորձն ու փորձառությունն ուսանելը։




Լրահոս