ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու այդ բարոյական իրավունքն ունի: Ինչպես եւ ցանկացած անձ, ունի բարոյական իրավունք մասնակցելու քաղաքական գործընթացներին»:

Դավիթ Հարությունյան «Ժամանակ»

Դե իհարկե, որքան Քոչարյանի շողքը մոտենում է քաղաքական դաշտին, այնքան նրա բարոյական կերպարի եւ իրավունքների մասին դատողություններ անողները շատանում են: Հիշեցնենք, որ այս միտքն առաջինը հայտնել էր Գագիկ Ծառուկյանը, ով համարվում է Քոչարյանի վստահելին: Հիմա «բարոյական իրավունք»-ից խոսում է Քոչարյանի «վունդերքինդ»-ի համարում ունեցող Դավիթ Հարությունյանը, ով այսօր էլ սիրով համագործակցում է Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես երեւում է, հետաքրքիր զարգացումներ են սպասվում: ՀՀԿ-ականներն էլ են սկսել Քոչարյանի վերադարձը բարոյական համարել: Տեսնես ինչո՞ւ:




Լրահոս