
Արդարադատության միջազգային դատարանը երեկ հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը:
Այսպիսով` դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:
ArmLur.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով Հաագայի դատարանի այս որոշմանը, նշում է՝ եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, կնշանակի՝ ոտնձգում է ՄԱԿ-ի դատական ատյանի դեմ:
Քրիստինա Մուշեղյան