
Ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ մասում ստացված տեղեկություններն իրացնելով՝ փետրվարի լույս 10-ի գիշերը, ժամը 03.45-ին, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Երևանի 38-ամյա մի բնակիչ։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ այն մեթամֆետամին է, ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Մանրամասները՝ տեսանյութում