Ուղղաթիռ է կործանվել․ Իրանի սպորտի նախարարի խորհրդականը կյանքից զրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի հարավում ուղղաթիռի կործանման հետեւանքով Իսմայիլ Ահմադին զոհվել է իր ստացած վնասվածքների հետեւանքով, հայտարարել է Քերման նահանգի նահանգապետի քաղաքական հարցերով տեղակալ Ռահման Ջալալին:
«Ցավոք, վերջնական հետաքննությունից հետո վթարի հետեւանքով զոհվել է այդ ուղղաթիռում գտնվող պաշտոնյաներից մեկը», – Ջալալիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Ջալալիի խոսքով ՝ զոհվածը Իրանի սպորտի նախարարի խորհրդական Էսմայիլ Ահմադին է։
Քերմանի փոխնահանգապետը նշել է, որ ևս 12 մարդ, այդ թվում ՝ սպորտի նախարարը, վնասվածքներ են ստացել, բոլորը հոսպիտալացվել են, նրանց վիճակը կայուն է:

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ուղղաթիռը, որում գտնվում էր սպորտի նախարար Համիդ Սաջադին, վթարի է ենթարկվել Բաֆթ քաղաքի մարզահամալիրի մոտ վայրէջքի ժամանակ:




Լրահոս