Արցախում պահեստազորայինները, ըստ անհրաժեշտության, վարժական հավաքների կկանչվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը փետրվարի 23-ին կայացած ԱԺ հերթական նիստում ընդունվել է որպես օրենք:

Նախագծով առաջարկվում է պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության: Ընդ որում՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում, ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները կարող են կանչվել ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:

ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Առստամյանի փոխանցմամբ՝ նախագծի ընդունմամբ` կապահովվի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ու պաշտպանության կազմակերպման և իրականացման հետ կապված միջոցառումների լիարժեք կատարումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հավաքներին ներգրավված քաղաքացիներին զբաղվել նաև իրենց առօրյա հոգսերով:




Լրահոս