Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է 390.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.40 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.41 դրամ (նվազել է 1.55 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 469.54 դրամ (նվազել է 2.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.20 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-388 դրամով, վաճառվում է 392-397 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 405-410 դրամով, վաճառվում է 417-422 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.55-5.08 դրամով, վաճառվում է 5.25-5.40 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 408-410 դրամով, վաճառվում է 417-418 դրամով:

Ռուբլին գնվում է 5.00 դրամով, վաճառվում է 5.15 դրամով:




Լրահոս