Հետընթաց քայլ դատաիրավական ոլորտում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2023 թվականի հունվարի 17-ին ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել ««Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում էին մի քանի հոդվածների, որոնց վերաբերյալ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները եզրակացություն են տվել եւ նաեւ էական խնդիրներ հայտնաբերել:

Մասնավորապես՝ նրանց եզրակացության մեջ նշվում է, թե ներկայացվող փոփոխությունների մեջ առկա են մի շարք խնդրահարույց եւ մտահոգիչ կարգավորումներ: Առաջարկվող նախագծով ներկայացված են փոփոխություններ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված՝ դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակների կազմման կարգավորումներում. առաջարկվում է վերանայել արտահերթ կարգով համալրվող ծառայողական ցուցակները եւ վերացնել բարեվարքության ստուգման պահանջը։ Ստացվում է՝ արտահերթ համալրման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգումն այլեւս չի պահանջվի: Նման փոփոխությունը նախագծով որեւէ հիմնավորում չի ստացել։

Հասարակական կազմակերպությունները գտնում են, որ բարեվարքության ստուգման բացակայությամբ դատախազների առաջխաղացումը հետընթաց քայլ է ընթացիկ դատաիրավական բարեփոխումների համատեքստում։ Իհարկե, այստեղ կարող է արդեն լինել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի իրագործումը: Միեւնույն ժամանակ, նրանք առաջարկում են դատախազական համակարգում համակարգային փոփոխությունների վերաբերյալ քննարկում կազմակերպել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, ինչից հետո միայն ընթացք տալ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս