ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Արցախը վերածվելու է Ջավախքի, հետո Նախիջևանի․ Վարդան Օսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ չնայած միջազգային իրավունքը ունի իր դերը խնդիրների կարգավորման հարցում, բայց մեծ հաշվով վերջում, հատկապես, երբ խոսքը գնում է կոնֆլիկտների կարգավորման ու երկրների սուվերենության մասին, հարցը լուծվում է քաղաքական հարթությունում։ Այս մասին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ կանդրադառնա Արցախի անկախության հարցին՝ քաղաքական ասպեկտում։

«Հիմնավոր փաստ կա, որ ՀՀ իշխանությունները արդեն բանավոր, որոշ դեպքերում նաև փաստաթղթային, օրինակ Պրահայի փաստաթուղթը, համաձայնություն են տվել, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Դա արտահայտվում է մեր ու հակառակորդների իշխանությունների, ինչպես նաև միջնորդների հայտարարություններով ու շրջանառվող փաստաթղթերով։ Սա իսկապես վտանգավոր երևույթ է։ Այս ամենը իր ամրագրումն է ստանալու, երբ ստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Այն ինչ կատարվում է դիվանագիտական հարթությունում, ՀՀ-ն՝ համագործակցությամբ Ադրբեջանի ու միջնորդների, փորձում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ու Արցախը նրա կազմում ներառելու հանգամանքին տալ այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի այդ նույն հանգամանքը։ Սա է հիմա գնում դիվանագիտական հարթակում։ Եթե ստացվի իրենց մոտ, դա կներկայացնեն որպես ձեռքբերում»,- ասաց Օսկանյանը։




Լրահոս