Փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ներառական կրթությունը՝ թղթի վրա և իրականում. ինչու՞ են դժգոհ ծնողները» թեմայով:
Բանախոսներ՝
Հայկուհի Ադամյան՝ ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Սուսաննա Թադևոսյան՝ «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ
***
ՓԵՏՐՎԱՐԻ 27-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի կունենա միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները:
***
Փետրվարի 27-ին՝ ժամը 13 00-ին, «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են
քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Թեման՝ Արցախյան զարգացումները և Հայաստանի քաղաքական կյանքը: