ՖՈՏՈ. Նոր դերասաններ ու զավեշտալի իրավիճակներ. ինչ «սյուրպրիզներ» են սպասվում 2-րդ եթերաշրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով՝ մարտի 7-ից հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու բոլորի կողմից սիրված եւ սպասված «Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը: ArmLur.am-ը նոր եթերաշրջանի մանրամասների, դերասանական կազմի եւ սցենարային նոր  զարգացումների մասին զրուցել է սցենարիստ, դերասան Գարիկ Սեփխանյանի հետ:

Նշենք, որ սիթքոմի սցենարի հեղինակները՝ Գարիկն ու Գրիգորն են:

«Այս եթերաշրջանում նույնպես նոր «սյուրպրիզներ» լինելու են, որոնց մասին չեմ ուզում այս պահին բարձրաձայնել, որպեսզի էլ ավելի հետաքրքիր լինի հեռուստադիտողի համար, բայց ինչպես առաջին եթերաշրջանի ժամանակ, այնպես էլ հիմա ուզում ենք էլ ավելի հետաքրքիր սցենարային լուծումներով լցնել սիթքոմը: Եվ կարծում եմ՝ այն մեզ մոտ ստացում է, հաշվի առնելով սիթքոմի ռեյտինգն ու հեռուստադիտողների բուռն արձագանքը:

Գարիկի խոսքով՝ «Սյուրպրիզ»-ի դերասանական թիմին միացել են նոր կերպարներ՝ Մարիամ Ալեքսանյանը, Վաչե Երիցյանը: Այս պահին սցենարային աշխատանքների հետ զուգահեռ շարունակվում են նկարահանումները:

Հիշեցնենք, որ առաջին եթերաշրջանում հեռուստադիտողն ականատես է լինում ՝ ինչպես է կալանավորված ամուսինը վերադառնում Հայաստան եւ տեսնում իր կնոջը, ով չսպասելով ամուսնուն ամուսնանում  երիտասարդ մի տղայի հետ, սակայն վախենում է այդ մասին պատմել նախկին  ամուսնուն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս