ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ի Անվտանգության խորհրդի նիստը. ովքեր են ներկա եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նիստում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր:

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ բացի Անվտանգության խորհրդի անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նկատենք՝ նիստին ներկա է եղել նաեւ խորհրդարանական ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Իսկ այս հանգամանքը ենթադրում է, որ տրամաբանական կլիներ, եթե Անվտանգության խորհրդի նիստին մասնակցեին նաեւ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Հայկ Մամիջանյանը: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանց նման հրավեր չի եղել: Այդ հանգամանքը մեզ հետ զրույցում հաստատեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս