ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի արձագանքը Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը ու նոր պահանջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո Ադրբեջանը նոր պայմաններ ու պահանջներ է ներկայացնում։ Նախ նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն ներկայացրել է Բաքվի հետ երկխոսելու Ստեփանակերտի նախապայմանները, կամ ինչպես Արայիկ Հարությունյանը ձևակերպեց՝ սկզբունքներն ու կարմիր գծերը։

«Արցախը երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից և չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին», – ընդգծեց Արցախի նախագահը: ​

Միևնուն ժամանակ նրա խոսքով, Ադրբեջանի հետ բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից, ինչը նշանակում է նաև, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձևավորման հարցում, և նույն տրամաբանությունը վերաբերում է նաև ադրբեջանական պատվիրակության ձևավորմանը։

Եվ ահա, Բաքուն կրկին խոսել է արցախահայերին ինտեգրելու մասին և արձագանքել Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ պատրաստ են Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային՝ ադրբեջանական հասարակությանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջին իսկ օրից նշել է, որ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայերի հետ, կային նաև դրական արդյունքներ։

Նաև Ադրբեջանը՝ ի դեմս ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանին նոր պահանջ է ներկայացրել։

Այս անգամ հնչեցվել է «անպատժելիությանը վերջ դնելու» եւ «կուրսը փոխելու» պահանջ։

Մանրամասները տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս