Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Նաուաֆ
Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին և վարչապետ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Սաբահին՝ Անկախության օրվա
առթիվ:

Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ վսեմություն,

Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոնի՝
Անկախության օրվա կապակցությամբ։

Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի իրացնել Հայաստանի և Քուվեյթի միջև առկա համագործակցության մեծ ներուժը՝
նոր լիցք հաղորդելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝
հարատև կայունություն և առաջընթաց»։

Քուվեյթի Պետության վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոնի՝
Անկախության օրվա կապակցությամբ։

Հաստատակամ ենք համատեղ ջանքերով Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև
հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում՝ ի շահ մեր երկրների զարգացման և
ժողովուրդների բարօրության։

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և երջանկություն, իսկ Քուվեյթի բարեկամ
ժողովրդին՝ հարատև առաջընթաց»։




Լրահոս