ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Աջափնյակ վարչական շրջանի հյուրանոցներից մեկում հայտնաբերված երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել: Մեզ հայտնի դարավ, որ նա պատերազմի ժամանակ ոտքից վիրավորվել է: Ըստ նրա մտերիմ մարդկանց՝ նա ուներ 4 քույր, քույրերի միակ եղբայրն էր: Պատերազմից հետո նա տեւական ժամանակ ապրումերի մեջ է եղել: Նշենք, որ պատերզմից վերադառնալուց հետո նրան հարազատները մեծ հարսանիք են արել:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16․50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 35/3 հասցեում գործող «GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դի կա shamshyan.com-ի տվյալներով Պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 13-րդ համարում մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։
Մինչ տեղում աշխատում էր դատական բժիշկը, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 31-ամյա Վաղինակ Հ-ն է։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և ավագ քննիչ Աբովյանի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Քնար Մանուկյան