Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և թագաժառանգ Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին՝ Ազգային տոնի առթիվ:
Էմիրին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հավատացած եմ, որ Հայաստանի և Քուվեյթի միջև առկա երկխոսությունը կշարունակի նպաստել փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:
Թագաժառանգին ուղղված ուղերձում նշված է.
«Հայաստանը կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը։
Լիահույս եմ, որ առաջիկայում հայ-քուվեյթյան կապերը կամրապնդվեն՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղղություններ»: