
Փետրվարի 25-ին՝ ժամը 14։01-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում կան արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոցիստեռնից դիզելային վառելիք է թափվել ճանապարհի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՄԱՆ» (վարորդ՝ Ա. Հ.) և «Իվեկո» (վարորդ՝ Գ. Մ.) մակնիշների բեռնատարները: