Չնայած մարդահամարը հոկտեմբերի 21-ին ավարտվել է, սակայն հաշվարարները 22- 26-ը տնային այցեր են կատարել: Դա կոչվում է վերահսկիչ շրջագայություն: Մեզ հայտնել էին, որ վերջին օրերին հաշվարարները հրահանգ են ստացել ավելացնել հաշվառվողների թիվը, սակայն Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը հերքեց դա: Նա ասաց, որ հաշվարարները նախկին այցերի ժամանակ փակ դռներ են տեսել: Նրանք տարածքային անձնագրային բաժանմունքների հետ ճշտել են, թե արդյոք այդ մարդիկ արտերկրում են: Մարզում գրանցված, սակայն ներկայումս արտերկրում գտնվող անձինք հետո հաշվառվել են, սակայն «բացակա» նշումով:
Ի դեպ, մարդահամար կատարող հաշվարարների համար տրանսպորտի վառելանյութ չի հատկացվել, եւ նրանք ոտքով են կատարել շրջայցերը: Աիդա Աչինյանն ասաց, որ իրենք հաշվարարներին ընտրել են տվյալ համայնքից, որպեսզի խնդիրներ չառաջանան: Սակայն մարզում մեծ համայնքներ կան, օրինակ` Գանձաքարը, որը 7 կմ ձգվածություն ունի, եւ հաշվարարին դժվար է ոտքով մեծ ճանապարհն անցնել: Բացի այդ, մարդահամարի գործընթացում ընդգրկված են հրահանգիչներ, որոնք գյուղեր գնալու համար ծախսերը կատարել են մարդահամարի իրենց վարձատրությունից:
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՇՎԱՌՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ