Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում:
Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.533 միավոր, դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ներկացուցիչ Վահագն Դավթյանը 4-րդն է՝ 14.500 միավորով:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը նժույգ-թափերի վարժության եզրափակիչում դարձել է գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հանդես կգա եզրափակիչում փետրվարի 26-ին: