Այսօր ուղղափառները նշում են «Ներման» կիրակին: Այս առիթով Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր ներողություն է խնդրել առաջին հերթին այն ռուսներից, որոնց նա, հնարավոր է, վիրավորել է: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Աղբյուրը միաժամանակ հայտնել է, որ Հռոմի Պապը ուկրաինացիներին և ռուսներին առաջարկել է ներել միմյանց և այս խորհրդանշական օրը բանակցություններ սկսել: «Հռոմի Պապը ռուսներին և ուկրաինացիներին առաջարկում է «Ներման» կիրակիի օրը ներել միմյանց, ներել բոլոր վիրավորանքները և նստել բանակցությունների։
Քրիստոնեական առաքինությունը մարդկային կյանքի փոխադարձ ներողամտությունն ու պաշտպանությունն է: Չկա այնպիսի նպատակ, որի համար կարելի է զոհաբերել մարդկանց կյանքը»,-ասել է Հնադավանների համաշխարհային միության (ՀՀՄ) նախագահ Լեոնիդ Սևաստյանով, որը նամակագրություն է պահպանում Պապի հետ։