Փետրվարի 26-ին՝ ժամը 13:03-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղում այրվում է չբնակեցված տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:32-ին, մարվել՝ 13:37-ին: Այրվել է տնակը՝ գույքով (մոտ 24 քմ):