Զարեհ Սինանյանի երկարատև գործուղումն ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 17-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ նահանգներում։ Armlur.am-ը տեղեկացավ, որ նա մինչև մարտի 2-ը կլինի այնտեղ։

Կես ամիս գործուղման ընթացքում նա պետք է լիներ Տեխաս նահանգ, Դալաս՝ փետրվարի 17-20-ը, Տեխաս նահանգ, Հյուստոն՝ փետրվարի 20-21-ը, Փենսիլվանիա նահանգ, Ֆիլադելֆիա՝ փետրվարի 21-23-ը, Մասաչուսեթս նահանգ, Բոստոն՝ փետրվարի 23-25-ը, Նյու Յորք նահանգ, Նյու Յորք՝ փետրվարի 25-28-ը, Վաշինգտոն՝ փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը ներառյալ։

Հիմնավորման մեջ նշվում է, թե գործուղման պետական և համայնքային կառույցների, երիտասարդական, մշակութային, գիտական, կրոնական կազմակերպությունների, բժշկական
ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու և համագործակցության համար հետագա ուղիները քննարկելն է։

Տեղեկացանք նաեւ, որ Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման
հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս