Բերդի տարածաշրջանը Տավուշի մարզի ամենահեռավոր վայրն է` «կտրված մեծ աշխարհից»: Այդ վայրը մի տեսակ փակուղի է, քանի որ տարածաշրջան ժամանողը ստիպված է նույն ճանապարհով հետ գնալ: Այն ոչ միայն տրանսպորտային շրջափակման մեջ է, այլեւ տեղեկատվական: Բերդի տարածաշրջանում չկա մի լրագրող, ով թղթակցում է հանրապետական լրատվամիջոցներին: Պատճառները երկուսն են` մարզային լրագրողների քիչ վաստակը եւ այն, որ Բերդի տարածաշրջանում պաշտոնյաներին քննադատելու լրագրողական ավանդույթ չկա: Մեկ-մեկ հանրապետական լրատվամիջոցների լրագրողներն են այստեղ այցելում եւ «ձեռի հետ» ռեպորտաժ պատրաստում:
Տավուշ