ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շրջափակման մեջ գտնվող արցախցիներին հերթական հիասթափությունն է սպասվում. Դավիթ Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախն արդեն 70 օրից ավել է՝ ինչ շրջափակման մեջ է: Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանն ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է՝ թեև խանութներում որոշակի քանակով միրգ և բանջարեղեն են արդեն ստանում, բայց հումանիտար ճգնաժամը օր օրի խորանում է:

Դավիթ Գալստյանի խոսքով՝ հումանիտար այս իրավիճակին գումարվել են նաև քաղաքական և արտաքին մի շարք խնդիրները: Ըստ նրա՝ Արցախի իշխանություններն ամեն օր Արցախը դիվանագիտական նոր պարտության են տանում: «Հաշվի առնելով Հաագայի դատարանի որոշումը՝ փոխարենը փորձեին աշխարհին բացատրել, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային ատյանների որոշումները, Ադրբեջանին ստիպեին, որ կատարի դատարանի որոշումը, միակողմանի զիջումների են գնում, Ադրբեջանի պայմաններն են ընդունում, պաշտոնյաների են աշխատանքից ազատում »,-ասում է Գալստյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս