Նոր երկրաշարժ Թուրքիայում. կան տասնյակ տուժածներ և փլուզված շինություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասյօր Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ տեղական ժամանակով ժամը 12:04-ին գրանցված ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Յեսիլուտրի շրջանում։

Թուրքիայի կառավարության աղետների կանխարգելման և օգնության վարչությունը (AFAD) հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով փլուզվել է 25 տուն։ Աղետի գոտում աշխատում են փրկարարները:

AFAD-ի ղեկավար Յունուս Սեզերը հայտնել է, որ Մալաթիա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 1 մարդ է զոհվել, 69-ը՝ վիրավորվել։

AFAD-ը հանրությանը կոչ է արել հեռու մնալ տուժած շենքերից:




Լրահոս