
Այսօր Ժնևում կայացել են Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը և բանակցությունները։
Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ հերթական նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, փոխանցում է Irna գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ամիրաբդոլլահյանը Ժնևում իր այցի ընթացքում կհանդիպի մի շարք միջազգային այլ գործիչների հետ ևս:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 27-28-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ժնևում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստին: