
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Արագածոտնի մարզ, գ. Կոշ):
Մասնավորապես՝ խոհանոցի աշխատանքային տարածքի մակերևույթները նորոգված չեն եղել, հատակը, պատերը և դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, իսկ սարքավորումները (հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները) եղել են չմաքրված կամ անսարք:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար: