ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըստ ՄԻՊ-ի մասին օրենքի՝ օմբուդսմեն առաջադրելու ժամկետը լրացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հակասություններ է արձանագրել ՀՀ Սահմանադրությունում, ՄԻՊ-ի մասին ՀՀ օրենքում և ԱԺ կանոնակարգում:

ArmLur.am-ը, ուսումնասիրելով սույն օրենքները, արձանագրել է, որ տարբեր օրենքներ՝այդ թվում և մայր օրենքը, տարբեր ժամկետներ են սահմանում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության համար:

Այսպիսով՝ ՄԻՊ-ի մասին օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է հետևյալը՝ Պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում, բացառությամբ ժամկետն ավարտվելու հիմքով Պաշտպանի լիազորությունների դադարման դեպքի, Պաշտպանի ընտրությունն անցկացվում է հրաժարականի մասին հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Այպիսով՝ ըստ ՄԻՊ-ի մասին օրենքի՝ Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու ժամկետն արդեն լրացել է, սակայն ԱԺ խմբակցությունները դեռ ՄԻՊ թեկնածու չեն առաջադրել:

Մինչդեռ, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի:
«ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է նաեւ, որ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ էլի տասնօրյա ժամկետում, պետք է առաջադրում լինի, այս դեպքում էլ դարձյալ տասնօրյա ժամկետ է սահմանվում, եւ այսպես մինչեւ 3-րդ ամսվա վերջին օրը պետք է արդեն օմբուդսմենը նշանակված լինի:
Լրանում է արդեն առաջադրման երրորդ տասնօրյակը, սակայն ԱԺ խմբակցությունները էլի դեռ թեկնածուներ չեն առաջադրել:

ՀՀ Սահմանադրության 138-րդ հոդվածն էլ սահմանում է հետևյալը՝ եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում սահմանված կարգով նոր ՄԻՊ չի ընտրում, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրանց ընտրությունը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով և կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ: Ստացվում է՝ Հայաստանը երբևէ կարող է նոր ՄԻՊ չունենալ, քանի որ որևէ օրենք հստակ չի կարգավորում՝ ի՞նչ ժամկետում պարտադիր պետք է նոր ՄԻՊ-ն ընտրվի:

Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 24-ին ընդունել էր նրա հրաժարականը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս