Խոսքի ազատությունը վտանգված է. կարծիք արտահայտելու համար դատավորը հեռացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան երրորդ՝ դատական իշխանության ներկայացուցիչներին «վնգստացող դատավորների» եւ այլոց բաժանած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է ասպատակել այդ համակարգը: Դատական անկախությունն ու անաչառությունը գործող իշխանության համար սահմանափակվում է իշխանության ամենատարբեր օղակների՝ այդ թվում եւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ուղիղ կամ միջնորդավորված հրահանգները կատարելու պատրաստակամությամբ: Այն դատավորները, որոնք հրաժարվում են կատարել իշխանությունների հրահանգները, հերթով կորցնում են դատավորի անձեռնամխելի առթոը:

Այսօր հերթը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանինն էր, որին ԲԴԽ-ն զրկեց դատավորի կարգավիճակից, քանի որ հարցազրույց էր տվել լրատվամիջոցներին ու դժգոհել, որ դատական գործերը շատ են, իրենք չեն հասցնում քննել դրանք պատշաճ ժամկետներում: Ահա խոսքի ազատության պաշտպանության տեսանկյունից սա չլսված բան է. դատավորը խոսում է իր աշխատանքի դժվարություններից, ինչը օրենքով իրեն թույլատրելի է, դրա համար պատժվում է:

Ասել է թե՝ կարծիք արտահայտելու համար Հայաստանում դատավորը աշխատանքից հեռացվեց: Ու սա Նիկոլ Փաշինյանի բեմադրած ժողովրդավար Հայաստանում:




Լրահոս