Ինչ կտա ԱԱԾ աշխատակիցներին ատեստավորում անցնելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգ է ներդրվելու:

ArmLur.am-ը ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի հիմնավորումից տեղեկանում է, թե դրա արդյունքում առավել բարձր վարձատրություն է լինելու, ինչպես նաեւ ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակ:

Մասնավորապես, առաջարկվում է ներդնել Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման եւ վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկվող հավելավճար: Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ:

Այս նախագիծը կքննարկվի վաղը մեկնալիք նստաշրջանի օրակարգում:

Ն.Հ.




Լրահոս