
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 20-ից 27-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1164 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 26 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 18 վարորդ։
17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 35-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։