Գերմանիայի արևմուտքում գործադուլի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի «Քյոլն-Բոնն» օդանավակայանում չեղարկվել են գրեթե բոլոր ավիաչվերթները երկուշաբթի օրը անվտանգության ծառայության աշխատակիցների «նախազգուշական գործադուլի» պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։

Չվերթների չեղարկումներ և ուշացումներ են տեղի ունենում նաև Դյուսելդորֆի օդանավակայանում։ Գործակալության տվյալներով՝ «Քյոլն-Բոնն» օդանավակայանում իրականացվել են պլանավորված 136 չվերթներից միայն երկուսը, իսկ Դյուսելդորֆի օդանավակայանում՝ 330 չվերթից 89-ը։ Օդանավակայանների անվտանգության ծառայության աշխատակիցները բողոքի ցույցը կազմակերպել են այն բանից հետո, երբ ղեկավարության հետ չի հաջողվել համաձայնության գալ աշխատավարձերը բարձրացնելու շուրջ:

Արհմիությունները ցանկանում են աշխատավարձի 10,5%-ով բարձրացում այն դեպքում, երբ գործատուներն առաջարկել են աշխատավարձը բարձրացնել 5%-ով՝ երկու փուլով, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի 2500 եվրոյի չափով միանվագ գումար վճարել: Արհմիություններն այս առաջարկը բավարար չեն համարել:




Լրահոս