Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը:
Ըստ նախատեսվածի՝ Բաքվում Լավրովին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Լավրովը բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
Նախարարի այցը համընկնում է 2022-ի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։
Հանրապետության ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը: