ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարացրել է Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին ասված է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

«ԵՄ խորհուրդը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել Բելառուսում ներքին ռեպրեսիաների հետ կապված արգելքները։ Որոշումն ընդունվել է իրավիճակի տարեկան վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով Բելառուսում իրավիճակի լրջությունը։ Պատժամիջոցները կգործեն մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը»,- ասվում է հաղորդագրության տեքստում։

Նշվում է, որ ԵՄ խորհուրդը, ընդունելով այդ որոշումը, հաշվի է առել հանրապետության մասնակցությունը Ուկրաինայում Ռուսաստանի գլխավորած հատուկ ռազմական գործողությանը։




Լրահոս