
Երեկ ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները:
Այսօր դատավորը հայտարարություն է տարածել՝ նշելով.«Շնորհակալություն եմ հայտնում իմ անփոխարինելի ներկայացուցիչներին՝ Ռուբեն Մելիքյանին և Սիրանուշ Սահակյանին, գործընկերներիս, փաստաբաններին և լրատվամիջոցներին, իմ ուժերին հավատացողներին և ինձ դատավորի բարձր առաքելությունը վստահողներին այն ահռելի աջակցության համար, որ դուք ինձ ցուցաբերեցիք։
Դուք ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բորոր ջանքերը անկախ դատական իշխանություն ունենալու համար զուր չեն եղել, և , ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ։
Եվ դուք դրա մեջ կհամոզվեք, ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ և պառանոիդալ կոմպլեասների տակ մնացած ճղճիմ էակներ։
Կհամոզվեք նաև դուք, փոքրահոգի վախկոտ տառապյալներ։
Նստեք և սպասեք։ Ձեր հետևից կգան։
Շնորհակալ եմ»: