Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 17-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ նահանգներում։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա մինչև մարտի 2-ը կլինի այնտեղ։ Սակայն հետաքրքիր է, որ նրա գործուղումն այդքանով չի ավարտվում եւ Հայաստան վերադառնալուց հետո նա միանգամից այլ գորխուղումների է լինելու, այսինքն՝ խիստ զբաղված է:
Տեղեկացանք, որ Զարեհ Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին մարտի 7-11-ը ներառյալ վարչապետի հրամանով գործուղվելու են Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ՝ մարտի 7-ին, մարտի 9-11-ը) և Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս՝ մարտի 7-8-ը, Հալեպ՝ մարտի 8-9-ը, Քեսաբ՝ մարտի 9-ին)՝ երկրաշարժից տուժած
հայկական համայնքների և հաստատությունների խնդիրների և կարիքների վերհանման նպատակով:
Տեղեկացանք նաեւ, որ Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ նաեւ Սիրիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
Ն.Հ.