
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի մարտի 1-3-ը Հաագա (Նիդերլանդների Թագավորություն) կմեկնի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Տեղեկացանք, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
Ն.Հ.