ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Պապիկյանը զորամասում թեյ է խմում զինվորների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, ռազմամթերքի և պարենային բավարարումներով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Մարտական հենակետում՝ թեյի սեղանի շուրջ, նախարար Պապիկյանը լսել է պայմանագրային զինծառայողներին, խոսել ատեստավորման արդյունքում սպասվող առավելությունների մասին: Սուրեն Պապիկյանը հորդորել է դիրքապահ անձնակազմին հերթափոխին հաջորդող երկու շաբաթներն օգտագործել ֆիզիկական պատրաստության մակարդակը բարձրացնելու, կրակային հմտությունները կատարելագործելու, մասնագիտական գիտելիքներն ավելացնելու նպատակով, ինչը թույլ կտա ստանալ բարձր գնահատականներ՝ հետագա ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Սուրեն Պապիկյանն այցի ընթացքում հետևել է նաև մարտական դիրքեր տանող ճանապարհների շինարարական աշխատանքներին:

Մարտական դիրքերից վերադառնալու ճանապարհին պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Անգեղակոթ համայնքի բնակիչների հետ:




Լրահոս