Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի պաշտպանը գնում է Գլխավոր դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ պահանջել կարճել Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը եւ քրեական հետապնդումը դադարեցնել: Նշենք, որ սա պաշտպանի երկրորդ միջնորդությունն է:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 4-ին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալից» ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է շուրջ 4 տարի, սակայն Գեղամ Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո որևէ քննչական գործողություն չի արվել, և քրեական գործը մնացել է Հակակոռուպցիոն կոմիտեի դարակներից մեկում:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է՝ ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա:

Ավելի ուշ փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ իրականում Պետրոսյանի զենքի և դիակում եղած պարկուճի տեսակները չեն համընկնում, և այդ հիմքով Պետրոսյանն ազատ արձակվեց»։

Քնար Մանուկյան




Լրահոս