Հայաստանի ազգային ժողովն այսօր՝ մարտի 1-ին շարունակում է փետրվարի 28-ին մեկնարկած հերթական նիստերի աշխատանքները: Այսօր նիստի սկզբում քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
Այնուհետև խորհրդարանը կշարունակի օրակարգային մյուս հարցերի, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը: Ժամը 16:30-ին ԱԺ-ում կկայանա կառավարության անդամերի հետ հարցուպատասխանը: