Երեկ ուշագրավ դեպք է եղել ոսիկանության Ձերբակալվածների պահման վայրում: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ՁՊՎ խցում պահվող Թմրանյութի իրացում կատարելու համար ձերբակալված Անդրանիկ Գալստյանը փորձել է ինքնասպանություն գործել: Նա անհայտ առարկայով վնասել է նախաբազուկները և պարանոցը, որից հետո գուլպայով փորձել է կախվել մահճակալից:
Ոստիկանության պահման վայրում խառնաշփոթ է սկսվել, սակայն ՁՊՎ ոստիկանին հաջողվել է կանխել երիտասարդի գործողությունները:
Քնար Մանուկյան