Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ։ Իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց իրականում Մարտի 1-ը շատ ավելի լայն համատեքստ ունի, և զոհված մեր եղբայրների պայքարի խորհուրդը բոլորովին ուրիշ բանի մասին է, Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրականում Մարտի 1-ը 2008 թվականի ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր։ Մարտի 1-ի խորհուրդը հենց այսպես մենք պետք է ընկալենք։ Եվ առնվազն այդ մասով Մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելն արդեն իսկ շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինի։ Դրա երաշխավորը ոչ թե որևէ կառավարություն կամ կուսակցություն է, այլ դրա երաշխավորը ՀՀ ժողովուրդն է, որն, ի վերջո, 30-ամյա անկախության, պետականության ընթացքում ճշգրտել է իր նպատակակետերը», – հայտարարեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: