Միջազգային պարբերականն անդրադարձել է շրջափակված Արցախին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին է անդրադարձել Christian Post պարբերականը։ Հոդվածում նկատում են, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:

Christian Post-ն անդրադառնում է նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Ադրբեջանը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով:

Պարբերականը հիշեցնում է, որ փետրվարի 20-ին Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը CBN News-ի եթերում հայտնել էր, որ Արցախում իրավիճակը չափազանց լուրջ է, և կա ցեղասպանության վտանգ:

Պարբերականը հիշեցնում է նաև, որ հունվարին «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները և բարոնուհի Քոքսը նամակ էին հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով գործողություններ ձեռնարկել՝ կանխելու հայերի դեմ ևս մեկ ցեղասպանությունը:

Christian Post-ն անդրադարձ է կատարում նաև Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությանը, 2016 թ.-ի ապրիլյան պատերազմին, 2020 թ.-ի 44-օրյա պատերազմին:




Լրահոս