Գուրգեն Արսենյանը, ում որդին ձերբակալվել էր տան աշխատակցի վրա կատարած հարձակման համար, խոսում է ընտանեկան բռնությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր Հայաստանում ընտանեկան բռնության աճի թեմայով քննարկում էր ընթանում: Քննարկվում էր ՀՀ ներքին գործերի նախարարությունը հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումների նախագիծը, որով նախնական հաշվարկներով հատուկ հսկողության 200 ձեռնաշղթաներ ձեռք կբերվեն՝ բռնություն գործադրած անձանց ամրակցելու համար:

Պատգամավորներն իրենց տեսակետներն էին հայտնում ընտանեկան բռնության աճի մասին:
Խորհրդարանում ընտանեկան բռնության կանխարգելման կարևորության մասին խոսեց նաև ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Ըստ Արսենյանի՝ ընտանեկան բռնության պատճառը մեր ավանդույթներն են և մտածելակերպը. «Պետք է ազնվորեն նշենք, որ այդ բռնության պատճառները մեր ավանդույթներն են, մեր մտածելակերպն է, մեր պատկերացումներն են, էդտեղից են գալիս էդ բռնությունները, մեր ադաթներն են, դրանց նեգատիվ դրսևորումները»,-ասում է նա:

Նրա խոսքով՝ ընտանեկան բռնության պատճառների վերացումը պետք է սկսել դպրոցական տարիքից՝ հետևելով կրթությանը և դաստիարակությանը:

Հատկանշական է, որ ընտանեկան բռնության մասին խոսում է Գուրգեն Արսենյանը, ում որդին՝ կրտսեր Գուրգեն Արսենյանը, ձերբակալվել էր իրենց տան աշխատակցի վրա կատարած հարձակման համար:

Արսենյանի որդին դանակի սպառնալիքով կողոպտել էր տան աշխատակցին՝ նրանցի հափշտակելով 20 հազար դրամ։

Ք. Մ.




Լրահոս