
Թուրքիայում շարունակվող երկրաշարժերի պատճառով փլուզված և փլուզվելու եզրին գտնվող շենք-շինությունների թիվը հասել է 202 հազարի։
Այդ մասին, Ermanihaber-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը։ Ըստ նրա՝ 11 քաղաքում ուսումնասիրվել է 1 մլն 250 հազար շինություն։ Շինությունները բաժանվել են ըստ վնասի աստիճանի.
1. Վթարային աստիճանի վնասված շինություններ, որոնք հնարավոր չէ օգտագործել և ենթակա են ապամոնտաժման։
2. Միջին աստիճանի վնասված շինություններ, որոնք թարմացվելու կարիք ունեն, այլապես օգտագործել հնարավոր չէ:
3. Թեթև վնասված շինություններ, որոնք գրեթե վնասված չեն և արտաքին վերանորոգումից հետո կարելի է օգտագործել: