
Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 38-ի։ Այս մասին հաղորդում է Prothotema թերթը։
Նշվում է, որ 66 մարդ վիրավորվել է, նրանցից վեցը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Եվս 20-25 մարդ համարվում է անհայտ կորած, ստուգումներ են իրականացվում նրանց գտնվելու վայրը պարզելու համար:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը տեղի ունեցած աղետի կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարել։ Պարբերականի տվյալներով՝ ողբերգության պատճառ կարող էր դառնալ մարդկային գործոնը։