
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցություն է հայտնել իր հույն գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին:
«Խորապես վշտացած եմ Հունաստանում գնացքների սարսափելի բախման լուրից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։
Հայաստանն այս ողբերգական պահին եղբայրական Հունաստանի և նրա ժողովրդի կողքին է»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արարատ Միրզոյանը: